12.02.2020 11:00

ԱՀԿ-ն անուն է տվել կորոնավիրուսին՝ Covid-19

ԱՀԿ-ն անուն է տվել կորոնավիրուսին՝ Covid-19

Չինաստանում կորոնավիրուսից վարակվածների թիվը, երեքշաբթի օրվա ավարտի դրությամբ, հասել է 1113-ի։ Ամբողջ աշխարհում վարակակիրների թիվը չորեքշաբթի առավոտյան անցնում է 43 հազարից, առողջացածները 4300-ն են։

Մայրցամաքային Չինաստանի տարածքում երեկվա ընթացքում բացահայտվել է վարակման 2015 նոր դեպք։ Սա  հունվարի 31-ից հետո ամենացածր օրական ցուցանիշն է։

Երեքշաբթի Ժնևում մեկնարկել է վիրուսի դեմ պայքարին նվիրված գիտաժողովը, որին մասնակցում են ավելի քան 400 գիտնականներ ամբողջ աշխարհից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի անուն է տվել «չինական» կորոնավիրուսին՝ Covid-19։ Այս անվանման պարզությունը բացատրվում է նրանով, որ ԱՀԿ-ն չի ցանկացել վիրուսը կապել կոնկրետ երկրի, ազգության, մարդկանց խմբի կամ որևէ կենդանու հետ՝ դրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը բացառելու նկատառումով։

Փոխանցում է BBC-ն։