12.02.2020 11:37

Իրանի կողմից ամերիկյան բազայի ռմբակոծությունից տուժածների թիվն անցնում է 100-ից

Իրանի կողմից ամերիկյան բազայի ռմբակոծությունից տուժածների թիվն անցնում է 100-ից

Իրաքում ամերիկյան ռազմաբազային Իրանի հասցրած հրթիռակոծությունից հետո 109 մարդ գանգուղեղային վնասվածք է ստացել, հաղորդել են ամերիկյան իշխանությունները։

Նախկինում Պենտագոնը հայտարարել էր, որ հարձակման արդյունքում տուժել է 64 զինծառայող։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրթիռակոծությունից անմիջապես հետո պնդել էր, թե ոչ մեկը չի տուժել։ Հենց դրանով էր նա բացատրել, թե ինչու պատասխան ավիահարված չի հասցվում։

«Երբ ինձ տեղեկացրին, որ ոչ ոք չի զոհվել, ես շատ տպավորված էի, դրա համար էլ ընթացք չտվեցի նրան, ինչը նրանց համար կործանարար կլիներ»,- Fox Business Network ալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ չնշելով, թե ինչին ընթացք չի տվել։

Իրանը ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծել է հունվարին՝ հայտարարելով, որ դա վրեժ է գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար։

Փոխանցում է BBC-ն։