12.02.2020 12:04

Փրայմերիզ՝ Նյու Հեմփշիրում․ Բեռնի Սանդերսն առաջ է անցնում

Փրայմերիզ՝ Նյու Հեմփշիրում․ Բեռնի Սանդերսն առաջ է անցնում

Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը և Սաութ-Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը չորեքշաբթի գիշերը Նյու Հեմփշիր նահանգում դեմոկրատների փրայմերիզի ընթացքում ամենաշատ ձայներն են հավաքել։

Սանդերսն ստացել է ձայների 25,7 %-ը, Բութիջիչը՝ 24,4 %-ը։ Առաջատարների եռյակը լրացրել է Էմի Քլոբուշարը՝ 19,7 %-ով։

Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը երկար ժամանակ համարվում էր ընտրարշավի ֆավորիտը, հավաքել է ընդամենը 9 %։

Այսպիսով՝ ձախ դեմոկրատների սիրելի Սանդերսը դուրս է գալիս առաջին պլան, թեև 2016 թ․ Նյու Հեմփշիրում փրայմերիզի նրա արդյունքներն ավելի տպավորիչ էին։ Կուսակցության չափավոր կողմնակիցների ձայները բաժանվել են Փիթ Բութիջիչի և Էմի Քլոբուշարի միջև, իսկ Ջո Բայդենի ջախջախիչ պարտությունն անակնկալ է եղել։

Փոխանցում է BBC-ն։