12.02.2020 12:33

Եվրոպայում փախստականների նոր հոսքը չի բացառվում

Եվրոպայում փախստականների նոր հոսքը չի բացառվում

Դեռևս դեկտեմբերին սիրիական բանակի հարձակումը Իդլիբի վրա, ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ստիպել է իրենց տները լքել 700 հազար մարդու, գրում է Guardian-ը։

Դա տեղի է ունենում սիրիական բանակի և Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայինների միջև ընդհարումների ֆոնին։ Հաճախ զոհվում են թուրք զինվորականներ, ինչը Սիրիային և Թուրքիային տանում է բացահայտ հակամարտության։

Թուրքիան, որ արդեն ընդունել է 4 մլն սիրիացի փախստականների, զգուշանում է փախստականների նոր հոսքից և Իդլիբի հյուսիսային սահմանը փակի տակ է պահում։

Նոր միգրացիոն ճգնաժամը Եվրոպային կարող է վերադարձնել հիստերիայի և այլատյացության վիճակի, ինչպես 2015-2016 թվականներին էր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես սպասվում է, կհայտարարի, թե Թուրքիան ինչ պատասխան է տալու Բաշար Ասադի բանակի կողմից Իդլիբի ռմբակոծությանը, որի ընթացքում նաև թուրք զինվորներ են զոհվել։ Երեքշաբթի տարածքում սիրիական ռազմական ուղղաթիռ է խոցվել, իսկ Էրդողանը խոստացել է, որ Սիրիան «շատ, շատ թանկ է վճարելու» թուրք զինվորների մահվան համար։

Փոխանցում է BBC-ն։