12.02.2020 13:08

Black metal-ի («Սև մետաղ») ֆանատը երեք եկեղեցի է հրկիզել

Black metal-ի («Սև մետաղ») ֆանատը երեք եկեղեցի է հրկիզել

Լուիզիանայի 22-ամյա բնակիչ Հոլդեն Մեթյուզն ընդունել է երեք աֆրոամերիկյան եկեղեցիներ հրկիզելու՝ իրեն ներկայացված մեղադրանքը։

Ինչպես ներկայացրել է դատախազությունը, երեք եկեղեցիներն էլ հիմնովին այրվել են։ Մարդկային զոհեր չկան, քանի որ Մեթյուզը դրանք հրկիզել է գիշերը։

Դատարանում Մեթյուզը հայտարարել է, որ հրկիզել է հենց եկեղեցիների շենքերը, քանի որ ուզեցել է նմանվել նորվեգական Black metal երաժշտության ֆանատներին, որոնք 1990-ականներին եկեղեցիներ էին հրկիզում։ Այն ժամանակ Նորվեգիայում հրկիզվել էր առնվազն 50 եկեղեցի։ Ի թիվս այլոց՝ կալանքի էր դատապարտվել նաև երաժիշտ, Black metal-ի աստղ և նեոնացիստական ու նեոհեթանոսական շարժումների մասնակից Վարգ Վիկերնեսը։

Մեթյուզը նույնպես նվագում էր Black metal խմբում։ Նա հայտարարել է, թե համոզված է եղել, որ եկեղեցիների հրկիզումը կբարձրացնի իր հեղինակությունը այդ երաժշտության երկրպագուների շրջանում։

Հոլդեն Մեթյուզին սպառնում է ազատազրկում 10-ից 70 տարով։

Փոխանցում է BBC-ն։