12.02.2020 14:02

Էրդողան․ Ռուսաստանը և Սիրիան Իդլիբում ռմբակոծում են խաղաղ բնակչությանը

Էրդողան․ Ռուսաստանը և Սիրիան Իդլիբում ռմբակոծում են խաղաղ բնակչությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբի համոզմունք է հայտնել, որ ռուսաստանցի և սիրիացի զինվորականները Իդլիբ նահանգում հարվածներ են հասցնում ոչ թե ահաբեկիչներին, այլ խաղաղ բնակչությանը։

«Թուրքիան այլևս չի հանդուրժի Իդլիբում զինադադրի որևէ խախտում,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում։- Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Իդլիբում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի և Ռուսաստանի կողմից իրականացվող հարձակումների մեծ մասը ուղղված է խաղաղ բնակչության դեմ։ Նրանց խնդիրն է՝ ազատել այդ տարածքը»։

Էրդողանը շեշտել է, որ «Իդլիբում բնակավայրերի վրա գրոհող օդուժն արդեն չի կարող ազատ գործել՝ ինչպես նախկինում էր»։

Փոխանցում է tass.ru-ն։