12.02.2020 05:31

Աբաս․ «Պաղեստինը վերածում են շվեյցարական պանրի»

Աբաս․ «Պաղեստինը վերածում են շվեյցարական պանրի»

Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման պլանը։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Աբասը ցուցադրել է Վաշինգտոնի ներկայացրած քարտեզը և այն համեմատել իր անցքերով հայտնի շվեյցարական պանրի հետ։ Այդ կերպ նա ԱՄՆ-ի ուշադրությունն է հրավիրել նրա վրա, որ ըստ այդ ծրագրի՝ Պաղեստինը զրկվում է շատ շրջաններից, որոնց նկատմամբ հավակնություններ ունի։

«Այս պլանը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չի բերի։ Հետևաբար՝ մենք այն չենք ընդունի։ Մենք կդիմադրենք դրա իրականացմանը։ Այն պետությունը, որը նրանք առաջարկում են մեզ, նման է շվեյցարական պանրի»,- հայտարարել է Աբասը։

Պաղեստինյան ինքնավարության ղեկավարն առաջարկել է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հարցով միջազգային համաժողով հրավիրել՝ պաղեստինցիների, իսրայելցիների, ինչպես նաև՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի մասնակցությամբ։

Փոխանցում է euronews-ը։