12.02.2020 15:08

Թրամփը Բլումբերգին պակաս վտանգավոր մրցակից է համարում, քան Սանդերսն է

Թրամփը Բլումբերգին պակաս վտանգավոր մրցակից է համարում, քան Սանդերսն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե 2020 թ․ ընտրություններում ավելի հաճույքով կպայքարի Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի, քան Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի դեմ։

«Անկեղծ ասած՝ ես կգերադասեի պայքարել Բլումբերգի հետ, քան թե Բեռնի Սանդերսի, քանի որ Սանդերսը իրական կողմնակիցներ ունի,- Թրամփի խոսքն է մեջբերել The Hill թերթը։- Իմ կարծիքով՝ այն, ինչ ասում է Սանդերսը, սարսափելի է, բայց նա կողմնակիցներ ունի։ Իսկ Բլումբերգը պարզապես իր համար գնում է դեպի նախագահություն տանող ճանապարհը»։

Թրամփը նաև անդրադարձել է Դեմոկրատական կուսակցության ևս մի թեկնածուի՝ Ջո Բայդենին։ Նա, մասնավորապես, քննադատել է ԱՄՆ նախկին փոխնախագահի նախընտրական քարոզարշավը՝ այն բնութագրելով որպես «սայթաքում» և «քրթմնջոց»։

Փոխանցում է tass.ru-ն։