12.02.2020 15:57

Երեխաները գրեթե չեն վարակվում Covid-19 վիրուսով

Երեխաները գրեթե չեն վարակվում Covid-19 վիրուսով

Այն լուրը, որ Չինաստանում նորածնի մոտ, լույս աշխարհ գալուց երկու օր անց, ախտորոշվել էր կորոնավիրուս, փետրվարի 5-ին տարածվեց ամբողջ աշխարհում։

Դա այդ ախտորոշմամբ ամենափոքր պացիենտն էր։

Հիվանդությունն արդեն հազարից ավելի մարդու կյանք է խլել, կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 40 հազարից, սակայն երեխաները դրանց մեջ շատ քիչ են, կարելի է ասել՝ դրանք եզակի դեպքեր են։

Վարակվածների մեծ մասը Չինաստանի բնակիչ է, սակայն կորոնավիրուսով վարակվելու դեպքեր արձանագրվել են ևս 30 և ավելի երկրներում։

Վերջերս կատարված հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association բժշկական ամսագրում, նշվում է, որ վարակը ախտահարել է, հիմնականում, 40-59 տարեկան մարդկանց։

«Երեխաների շրջանում հիվանդության դեպքերը շատ հազվադեպ են»,- ասվում է հետազոտության մեջ։

Փոխանցում է BBC-ն։