12.02.2020 16:26

ՊԲ. Երկու զինվոր են զոհվել

ՊԲ. Երկու զինվոր են զոհվել

ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այսօր` փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը եւ զինծառայող Տիգրան Հուսիկի Մխոյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: