12.02.2020 17:01

Իսպանիայի դատարան․ Գործատուն իրավունք ունի չվճարելու ծխելադադարի համար

Իսպանիայի դատարան․ Գործատուն իրավունք ունի չվճարելու ծխելադադարի համար

Ծխելադադարի, սրճախմության ընդմիջումը կարող է թանկ նստել իսպանացիների վրա․ երկրի գերագույն դատարանը ճանաչել է գործատուների իրավունքը՝ աշխատանքային օրից, հետևաբար՝ նաև աշխատավարձից հանելու այդ ժամանակահատվածը։

Այդպիսով՝ Galp Energia España ընկերության դեմ Իսպանիայի Բանվորական հանձնաժողովների արհմիութենական համադաշնության հայցը մերժվել է։ Հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ Galp Energia España ընկերությունը 2019 թ․ սեպտեմբերից նոր կանոններ էր մտցրել, որոնց համաձայն՝ ծխելու կամ սուրճ խմելու վրա ծախսված ժամանակը հանվում է աշխատանքային ժամերից և չի վարձատրվում։ Արհմիությունների կարծիքով՝ դա նշանակում է ապօրինի կերպով աշխատանքային պայմանների վատթարացում։

Դատարանը դրան չի համաձայնել։

Galp Energia España ընկերությունը նաև պահանջել է, որ աշխատակիցները, գրասենյակից դուրս գալիս և վերադառնալիս գրանցվեն ու նաև նշեն, թե ինչի համար են ընդմիջում վերցնում։ Դատարանը որոշել է, որ այդ միջոցառումները երաշխավորում են անվտանգությունը և աշխատավայրում գտնվելու մոնիթորինգի միջոց են հանդիսանում։

Փոխանցում է euronews-ը։