12.02.2020 17:34

Օքսֆորդին և Քեմբրիջին պարտավորեցրել են ավելի շատ ուսանողներ ընդունել աղքատ ընտանիքներից

Օքսֆորդին և Քեմբրիջին պարտավորեցրել են ավելի շատ ուսանողներ ընդունել աղքատ ընտանիքներից

Բրիտանական առաջատար համալսարանները ավելի շատ ուսանողներ կընդունեն աղքատ շրջաններից, եթե անգամ  ընդունելության քննություններում նրանց արդյուքներն ավելի ցածր լինեն, քան հեղինակավոր շրջանների ու մասնավոր դպրոցների դիմորդներինը։

Office for Students անկախ համակարգողի նոր առաջարկները կյանքի կկոչվեն Մեծ Բրիտանիայի հեղինակավոր համալսարաններում, այդ թվում՝ Օքսֆորդում և Քեմբրիջում։

Երկու բուհերն էլ պարտավորվել են հետագա հինգ տարիներին աղքատ ընտանիքներից ուսանողների մասնաբաժինը հասցնել մինչև 7 %-ի։

Հիմա էլ արդեն Օքսֆորդը և Քեմբրիջը բակալավրական ծրագրով ընդունում են աղքատ շրջանների և պետական դպրոցների ուսանողների որոշակի քանակ, եթե նույնիսկ նրանց ընդունելության միավորներն ավելի ցածր են, քան մասնավոր դպրոցների շրջանավարտներինը։ Օքսֆորդում այդպիսի ուսանողների մասնաբաժինը 3,7 % է, Քեմբրիջում՝ 4,8 %։

Փոխանցում է BBC-ն։