13.02.2020 08:45

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն(տեսանյութ)

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն(տեսանյութ)

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին եւ հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն:

Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթեց Նիկոլոս Կախելաշվիլիին:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին (8:1):