13.02.2020 10:31

Իկեր Կասիլյասը՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

Իկեր Կասիլյասը՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կառաջադրվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հայտնում է Cadena Ser-ը։

Այժմ պորտուգալական «Պորտուն» ներկայացնող լեգենդար դարպասապահը հանդիպումներ է ունեցել նախկին թիմակիցների հետ Իսպանիայում եւ ստացել նրանց աջակցությունը։

Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը նոյեմբերին վերսկսել էր մարզումները, սակայն սպասվում է, որ նա շուտով կավարտի կարիերան։