13.02.2020 11:37

Գվարդիոլա. Ինձ երբեք չեմ համարել աշխարհի լավագույն մարզիչը

Գվարդիոլա. Ինձ երբեք չեմ համարել աշխարհի լավագույն մարզիչը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է՝ ինչպես մարզիչը կարող է մեծ հաջողությունների հասնել ֆուտբոլում:

«Ես երբեք ինձ չեմ համարել աշխարհը լավագույն մարզիչը: Ես լավագույնը չեմ եղել նույնիսկ այն ժամանակ, երբ «Բարսելոնայի» հետ 6 գավաթ եմ նվաճել 1 տարում:

Մարզիչի հաջողությունները կախված են ֆուտբոլիստներից: Եթե ես հիմա «Մանչեսթեր Սիթիի» փոխարեն մարզեի կարգով ավելի ցածր թիմ, ապա վստահ եմ, որ չէի լինի լավագույն մարզիչների թվում»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Football Daily-ն:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2012 թվականներին: 2013-2016 թվականներին Գվարդիոլան գլխավորել է Մյունխենի «Բավարիան», այնուհետև պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: