13.02.2020 11:44

Աշոտ Սարգսյան. Առանց մեկնաբանության

Աշոտ Սարգսյան. Առանց մեկնաբանության

Հրապարակվել է ՀՀ վարչապետի որոշումը՝ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին»։ Մեզ հետաքրքրողը տվյալ պարագայում որոշման 1-ին հավելվածն է, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թվականի

փետրվարի 12-ի N 181 որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ե. Կիրակոսյան — Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Բադասյան — Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Ա. Թաթոյան — Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Վ. Վարդանյան — Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Հովակիմյան — Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

Գ. Պետրոսյան — Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

Տ. Սիմոնյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

Վ. Քոչարյան — Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Մանասյան — իրավաբան-գիտնական (համաձայնությամբ)

Ա. Ղամբարյան — իրավաբան-գիտնական (համաձայնությամբ)

Ա. Մազմանյան — իրավաբան-գիտնական (համաձայնությամբ)

Ա. Թավադյան — իրավաբան-գիտնական (համաձայնությամբ)

Լ. Գեւորգյան — իրավաբան-գիտնական (համաձայնությամբ)

Դ. Իոաննիսյան — «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Կ. Զադոյան — «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)։

 

***

Համեմատության համար կցում ենք  Հայաստանի Հանրապետության 1990 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը Սահմանադրական հանձնաժողով  կազմելու մասին.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

Սահմանադրական հանձնաժողով կազմելու մասին

«Հայաստանի անկախության մասին» հռչակագրին  համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության (հիմնական օրենքի) մշակման համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

  1. Ստեղծել սահմանադրական հանձնաժողով հետեւյալ կազմով.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Տեր-Պետրոսյան Լեւոն Հակոբի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Ավագյան Գրիգոր Երեմի — Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

Բարսեղյան Տարիել Կարապետի — Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ.

Գեւորգյան Արտավազդ Աշոտի — Հայաստանի Հանրապետության դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գեւորգյան Համլետ Ամբակումի — Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Եգորյան էդուարդ Շմավոնի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու.

Զուռնաչյան Վարդան Արտուշի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի անդամ.

Խաչատրյան Հրանտ Հրաչի — Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, «Արարատ» հայկական արտադրական միավորման «Հատիս» ինժեներաարտադրական կենտրոնի բյուրոյի պետ

Խաչատրյան Մհեր Գվիդոնի — փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հովհաննիսյան Վոլոդյա Համբարձումի — Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Մովսիսյան Յուրի Թադեւոսի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության եւ տնտեսության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր

Նավասարդյան Աշոտ Ցոլակի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամ.

Ոսկանյան Աշոտ Վաղինակի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մանդատային եւ էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Պապայան Ռաֆայել Աշոտի — Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի հանձնաժողովի նախագահ

Պետրոսյան Ռաֆիկ Գարեգինի — Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սադոյան Արշակ Ավետիսի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ

Սահակյան Արա Հակոբի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար

Սարգսյան Յուրի Լեւոնի — Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ

Ստեփանյան Վահե Վարդանի — Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր.

Քոչարյան Շավարշ Միքայելի — Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտությունների թեկնածու։

  1. Մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը հանձնաժողովի վրա դնել գործող սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունների մշակումը։

(«Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1990, հ. 21, հոդվ. 404).

1994թ. Գերագույն խորհրդի հունիսի 16-ի որոշմամբ Սահմանադրական հանձնաժողովի կազմը լրացվել է հետեւյալ անձանցով.

Հանձնաժողովի համանախագահ՝

Արարաքցյան Բաբկեն Գուրգենի — Գերագույն խորհրդի նախագահ

Անդամներ՝

Խաչատրյան Վիգեն Սուրենի — Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունից

Հակոբյան Ռուբիկ Կարապետի — Հայ հեղափոխական դաշնակցությունից

Նազարյան Վլադիմիր Ռուբենի — իրավաբանական գիտությունների դոկտոր։

Սողոմոնյան Էռնստ —Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցությունից։