13.02.2020 13:00

«Ռոման» թիմի երկրպագուին 3 տարով զրկել է ստադիոն այցելելու հնարավորությունից

«Ռոման» թիմի երկրպագուին 3 տարով զրկել է ստադիոն այցելելու հնարավորությունից

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է թիմի երկրպագուներից մեկին 3 տարով զրկել «Օլիմպիկո» ստադիոն այցելելու հնարավորությունից, տեղեկացնում է Football Italia-ն:

Որոշման պատճառը «Ռոմայի» հանդիպումների ընթացքում երկրպագուի կողմից հնչեցված ռասիստական բնույթի արտահայտություններն են:

Իտալիայի առաջնության 23-րդ տուրից հետո «Ռոման» 39 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: