13.02.2020 13:30

Սուարեսը կարող է նախատեսվածից շուտ խաղադաշտ վերադառնալ

Սուարեսը կարող է նախատեսվածից շուտ խաղադաշտ վերադառնալ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից:

Սուարեսի վիրահատությունից հետո «Բարսելոնան» հայտարարեց, որ ուրուգվայցի հարձակվողի համար մրցաշրջանն ավարտված է, սակայն 33-ամյա հարձակվողն արդեն քայլում է առանց ձեռնափայտի:

Goal.com-ի հաղորդմամբ՝ Սուարեսը հույս ունի խաղադաշտ վերադառնալ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին ու մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումներին:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: