13.02.2020 13:28

Արդյո՞ք առաջիկա ընտրություններում Թրամփի հակառակորդը Սանդերսը կլինի

Արդյո՞ք առաջիկա ընտրություններում Թրամփի հակառակորդը Սանդերսը կլինի

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որ առաջիկա նախագահական ընտրություններում համարվում էր Դեմոկրատական կուսակցության նախընտրելի թեկնածուն, պարտվել է թվով երկրորդ նախնական ընտրություններում՝ զիջելով անկախ սենատոր Բեռնի Սանդերսին և նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչին։

Նյու Հեմփշիրում հաղթած անկախ սենատոր Բեռնի Սանդերսը՝ Վերմոնթ նահանգից, քվեարկության արդյունքներն անվանել է «Թրամփի վախճանի սկիզբը»։

Ընդհանուր առմամբ՝ Նյու Հեմփշիրում քվեարկել է մոտավորապես 280 հազար դեմոկրատ, և ձայների 26 %-ը բաժին է հասել 78-ամյա Սանդերսին՝ ծայրահեղ ձախակողմյան քաղաքական գործչին։

Սակայն իր մերձակա հետապնդողից՝ ավելի կենտրոնամետ հայացքներ ունեցող 38-ամյա Փիթ Բութիջիչից, Սանդերսն առաջ է անցել  ընդամենը 1,6%-ով, ինչը մոտավորապես 4300 ձայն է կազմում։

Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում դիտորդներին ստիպել են խոստովանել, որ Սանդերսը կարող է դառնալ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում։

«2016 թ. ընտրապայքարի ժամանակ նույնիսկ դեմոկրատները նրան չափազանց ձախ և արմատական թեկնածու էին համարում,- ասում է քաղաքագետ, համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Սանդերսը։- Սակայն, ըստ երևույթին՝ Բայդենը չափազանց շատ սխալներ է թույլ տվել, և ինչպես ժամանակին Հիլարի Քլինթոնի հետ եղավ՝ նա դուր չի գալիս նույնիսկ Դեմոկրատական կուսակցության ամենամոլի երկրպագուներին»։

Փոխանցում է BBC-ն։