13.02.2020 13:45

ԵՄ-ն պահանջում է Եգիպտոսում ազատ արձակել իրավապաշտպանին

ԵՄ-ն պահանջում է Եգիպտոսում ազատ արձակել իրավապաշտպանին

Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ուսանող և ակտիվիստ Պատրիկ Ջորջ Զաքիին։

Անցյալ ուրբաթ իրավապաշտպանը ձերբակալվել էր Կահիրեի միջազգային օդանավակայանում, որտեղ ժամանել էր Իտալիայից՝ ընտանիքին հանդիպելու համար։

Եգիպտոսի 28-ամյա քաղաքացին սովորում է Բոլոնիայի համալսարանում։

Պատրիկն աշխատում է մարդու իրավունքների եգիպտական անկախ կազմակերպությունում, որտեղ, մասնավորապես, զբաղվում է գենդերային հավասարության հարցերով։ Նա բացահայտ հանդես է գալիս Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի կառավարության քաղաքականության քննադատությամբ։ Եգիպտոսի դատախազությունը նրան մեղադրում է կեղծ տեղեկություններ հրապարակելու և պետական կարգը տապալելու կոչեր անելու մեջ։

Կահիրեից իրավապաշտպան ուսանողին տեղափոխել են Էլ-Մանսուրա քաղաքը։ Նրա փաստաբանները տեղեկացրել են, որ հարցաքննության ժամանակ Պատրիկ Ջորջ Զաքին ենթարկվել է ծեծի և խոշտանգումների էլեկտաշոկերով։

Փոխանցում է euronews-ը։