13.02.2020 14:06

Զինծառայողների մահվան դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Զինծառայողների մահվան դեպքի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Քննչական կոմիտեն հաղորդագրություններ է տարածել երեկ Արցախում՝ երկու զինծառայողների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի մասին:

**

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

**

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:  
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար: