13.02.2020 05:25

ԶԼՄ. Թուրքիայի ԶՈՒ հարվածների արդյունքում ոչնչացվել է 55 սիրիացի զինվորական

ԶԼՄ. Թուրքիայի ԶՈՒ հարվածների արդյունքում ոչնչացվել է 55 սիրիացի զինվորական

Թուրքիայի ԶՈՒ-ն հրթիռակոծման է ենթարկել Հալեպից արևմուտք գտնվող սիրիական դիրքերը։

Այդ մասին այսօր տեղեկացրել է Sabah թերթը՝ հղում անելով թուրքական ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացրած տվյալներին։

Հարվածները հասցվել են չորեքշաբթի, համազարկային կրակի հրթիռային համակարգերով։ Արդյունքում՝ չեզոքացվել են 55 սիրիացի զինվորականներ։

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան վճռական է տրամադրված մինչև փետրվարի վերջը Սիրիայի զորքերը դուրս մղելու սիրիական Իդլիբ նահանգում իր հսկիչ կետերի սահաններից։ Նա նաև շեշտել է, որ իր երկիրն այսուհետև պատասխան հարված կհասցնի սիրիական զորքերի դիրքերին «նույնիսկ Սոչիի հուշագրում վերապահված տարածքների սահմաններից դուրս, եթե հարձակում գործվի թուրք զինվորականների վրա»։

Փոխանցում է tass.ru-ն։