13.02.2020 15:01

Իտալիայի «Լիգա» կուսակցության առաջնորդին ազատազրկում է սպառնում

Իտալիայի «Լիգա» կուսակցության առաջնորդին ազատազրկում է սպառնում

Իտալիայի «Լիգա» աջակողմյան կուսակցության առաջնորդ և ներքին գործերի նախկին նախարար Մատեո Սալվինին դատարանի առջև կկանգնի, քանի որ 116 ներգաղթյալների թույլ չի տվել ափ դուրս գալ սիցիլիական Ագուստա նավահանգստում։

Չորեքշաբթի Իտալիայի սենատը քվեարկել է Սալվինիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Դատախազությունը մտադիր է նրան մեղադրանք ներկայացնել իրավազանցության և միգրանտներին ապօրինաբար նավի վրա պահելու համար։

Սալվինիին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Սալվինին հայտնի է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակից և բազմիցս կոչ է արել չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Նա մի քանի անգամ այցելել է Մոսկվա։

Փոխանցում է BBC-ն։