13.02.2020 15:21

Դրեզդենի ռմբակոծության 75-ամյակը

Դրեզդենի ռմբակոծության 75-ամյակը

1945 թ. փետրվարի 13-ին բրիտանական օդուժը ռմբակոծեց Դրեզդենը։ Մի քանի օրվա ընթացքում բրիտանացիները, իրենց ամերիկյան դաշնակիցների հետ միասին, քաղաքի վրա նետեցին 4000 տոննա ավիառումբ։

Մոլեգնած կրակի մեջ այդ ամայացած քաղաքում զոհվեց 25 հազար մարդ՝ այրվելով կամ շնչահեղձ լինելով թթվածնի պակասից։

Դրեզդենը ռմբակոծության ենթարկված միակ քաղաքը չէր։ Դաշնակիցները ռումբեր էին նետել Քյոլնի, Համբուրգի, Բեռլինի վրա՝ սպանելով տասնյակ հազարավոր մարդկանց և հիմնովին հրկիզելով ամբողջ շրջաններ։ Ռմբակոծվել էին նաև ճապոնական քաղաքները՝ Տոկիոն, Հիրոսիման, Նագասակին։

Սակայն հենց Դրեզդենի ռմբակոծությունն էր Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների ամենաչհիմնավորված ակտը։ Հարցեր էին հնչում Դրեզդենի ռազմական նշանակության մասին։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը կասկած էր հայտնել օդային հարձակումից հետո անմիջապես ռմբակոծություն սկսելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի սոսկ ահաբեկելու համար, թեկուզ և այլ պատրվակներով գերմանական քաղաքների ռմբակոծության հարցը վերանայվի,- գրել է նա իր զեկուցագրում։- Դրեզդենի ոչնչացումը լուրջ փաստարկ է մնում դաշնային ռմբակոծությունների դեմ»։

Փոխանցում է BBC-ն։