13.02.2020 16:26

Մկների մենամարտը լոնդոնյան մետրոյում գլխավոր մրցանակի է արժանացել

Մկների  մենամարտը լոնդոնյան մետրոյում գլխավոր մրցանակի է արժանացել

Ցանկացած մարդ, որ պարբերաբար օգտվում է Լոնդոնի մետրոյից, տեսել է, թե ինչպես են սև մկնիկները այսուայնկողմ վազվզում կառամատույցում կամ մետրոյի գծուղիների վրա, հատկապես ուշ ժամերին, երբ ուղևորների հոսքը նոսրանում է։

Լուսանկարիչ Սեմ Ռոուլին այնքան էր հրապուրվել այդ արարածներով, որ համարյա մեկ շաբաթ անցկացրել էր գետնի տակ՝ ջանալով լավ լուսանկար անել։ Եվ ահա մի գիշեր բախտը ժպտացել էր նրան. նա լուսանկարել էր ուտելիքի մի կտորի համար մենամարտող մկնիկներին։

Համառությունը Սեմ Ռոուլիին բերեց «LUMIX People's Choice- Կենդանի բնության տարվա լուսանկարիչ» մրցանակը։ Սա ժողովրդական մրցանակ է, այն տրվում է ոչ թե  փորձագետների կողմից, այլ համընդհանուր քվեարկության արդյունքներով։

Մկնիկները վստահաբար առաջին տեղն են զբաղեցրել։

Փոխանցում է BBC-ն։