14.02.2020 10:38

Կապելոն՝ «Բարսելոնայի» վատ խաղի մասին

Կապելոն՝ «Բարսելոնայի» վատ խաղի մասին

Իտալական «Միլանի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» մրցելույթների մասին:

«Նախկինում «Բարսելոնան» ավելի մրցունակ ու գրավիչ ֆուտբոլ էր խաղում: Մի քանի տարի առաջ, իրոք, այդ թիմը լավագույնն էր աշխարհում:

«Բարսելոնան» հիմա չափից շատ է անիմաստ գնդակ պահում: Թիմի բոլոր ֆուտբոլիստներն անհասկանալի փոխանցումներ են կատարում և սպասում են, թե երբ է հրաշագործ Մեսին գոլ խփելու»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 49 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը «Ռեալն» է՝ 52 միավորով: