14.02.2020 11:00

Նիկո Կովաչը կարող է գլխավորել «Հերտան»

Նիկո Կովաչը կարող է գլխավորել «Հերտան»

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել «Հերտան», տեղեկացնում է Kicker-ը:

Նիկո Կովաչը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2018 թվականի ապրիլին: 48-ամյա մասնագետը մյունխենյան ակումբից հեռացավ 2019 թվականի նոյեմբերին՝ «Այնտրախտից» 1:5 հաշվով կրած պարտությունից հետո:

Ավելի վաղ «Հերտայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր գերմանացի Յուրգեն Կլինսմանը:

 

Գերմանիայի առաջնության 21 խաղից հետո «Հերտան» 23 միավորով 14-րդ տեղում է։