14.02.2020 11:42

Ռիվալդո․ Բարդ է պատկերացնել, որ Մեսսին երբեւէ կխաղա «Բարսելոնայի» դեմ

Ռիվալդո․ Բարդ է պատկերացնել, որ Մեսսին երբեւէ կխաղա «Բարսելոնայի» դեմ

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռիվալդոն մեկնաբանել է կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը։

«Ես չեմ հավատում, որ Մեսսին կհեռանա։ Անկեղծ կարծում եմ, որ նա կարիերան կավարտի «Բարսելոնայում»։ Նա մեզնից մեկն էր 14 տարեկանից։ Մեսսին մեծ ազդեցություն է թողնում ակումբի վրա, որն էլ նրա վրա է ազդում։ Չեմ կարծում, որ հեռանալը դրական կլինի նրա համար։

Բարդ է պատկերացնել, որ Մեսսին երբեւէ կխաղա «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայում։ Եթե ապագայում նա հեռանա էլ, ապա Չինաստան կամ ՄԼՍ, քանի որ այդ տեղափոխությունը կունենա միայն ֆինանսական պատճառ»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով Մեսիին գրավիչ առաջարկ անելու մտադրություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու իտալական «Յուվենտուսը»։