14.02.2020 12:00

Ֆրանսիայի Գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Ֆրանսիայի Գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Տեղի է ունեցել ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Փարիզյան ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Լիոնին», «Սենթ Էթիենը» կընդունի «Ռենին»։

Հանդիպումները տեղի կունենան մարտի 2-ին եւ 3-ին։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն 6։1 հաշվով հաղթել է «Դիժոնին», «Ռենը» 3։0 հաշվով՝ «Բելֆորին», «Լիոնը»՝ «Մարսելին» (1:0), «Սենթ Էթիենը»՝ «Էպինալին» (2:1)։

Ֆրանսիայի գործող գավաթակիրը «Ռենն» է, որն անցած տարվա եզրափակիչում պարտության մատնեց ՊՍԺ-ին։