14.02.2020 12:30

Կանտոնա. Եթե մարդիկ մի օր դադարեն իմ մասին խոսել, ուրեմն՝ մահացել եմ

Կանտոնա. Եթե մարդիկ մի օր դադարեն իմ մասին խոսել, ուրեմն՝ մահացել եմ

«Մանչեսթեր Յունայթեդի»  նախկին աստղ Էրիկ Կանտոնան խոստովանել է, որ իր համար կարևոր է նույնիսկ հիմա արձագանքներ ստանալ երկրպագուների կողմից:

Ֆրանսիացի հարձակվող Էրիկ Կանտոնան «Կարմիր սատանաների» հետ նվաճել է Պրեմիեր լիգայի 4 տիտղոս: Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը հաճախ կոպիտ և չզիջող էր, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները խելագարվում էին նրա համար.

- Ես հպարտ եմ, որ ներկայացրել եմ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես սիրում եմ ՄՅՈՒ-ի երկրպագուներին: Նրանք մինչև հիմա երգում են իմ մասին: Սա ինձ համար կարևոր է: Եթե երկրպագուները դադարեն խոսել իմ մասին, ապա իմացեք, որ արդեն մահացած եմ:

Ես չեմ հասկանում, թե ինչպես դու կարող ես թոփ ֆուտբոլիստ համարվել ու միևնույն ժամանակ երկրպագուներից հեռու պահել քեզ: Բալոտելին երևի նման մի բան փորձեց, դրա համար էլ վճարեց արածի համար:

Բոլորն ունեն իրենց ճանապարհը, բայց ֆուտբոլը ներկայացում է հիմնականում մարզադաշտ եկած մարդկանց համար: Եթե դու չես խաղում հանուն նրանց, ապա ավելի լավ է արագ փոխես  մասնագիտությունդ, – ասել է Կանտոնան: