14.02.2020 11:51

Սիրիա. Ռուսաստանը և Թուրքիան՝ հակամարտության եզրին

Սիրիա. Ռուսաստանը և Թուրքիան՝ հակամարտության եզրին

Փետրվարի սկզբից իրավիճակը սիրիական Իդլիբ նահանգում շարունակում է լարվել: Անցած երկուշաբթի Ասադի բանակի հարվածների հետևանքով զոհվել էին թուրք զինվորներ: Թուրքիայում ոչ միայն պատասխան հարվածներ էին պահանջում, այլև խոսում էին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին:

Այսպիսով՝ Իդլիբի նահանգում սիրիական և թուրքական ուժերի բախումները կարող են սպառնալիքի տակ դնել Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները:

Էրդողանը վերջնագիր է ներկայացրել. մինչև փետրվարի վերջը Ռուսաստանի աջակցությունը վայելող Բաշար Ասադի ուժերը պետք է վերջնականապես հեռանան Իդլիբից:

Թուրքիան փորձում է չսրել իրավիճակը և չի ցանկանում հարվածի տակ դնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն, նախ, Իդլիբը  ռազմավարական առումով չափազանց կարևոր է Թուրքիայի համար, Անկարան այն համարում է իր ազդեցության գոտին: 2017 թ. Սոչիի  համաձայնագրերով Իդլիբում պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի: Երկրորդ՝ Իդլիբի վրա հարձակում գործելիս Ասադի ուժերը հարվածներ կհասցնեն ոչ միայն արմատական իսլամիստական խմբավորումներին, այլև Ասադի նկատմամբ ընդդիմադիր կազմավորումներին, որոնց պաշտպանում է Թուրքիան: Արդյունքում՝ Թուրքիան միավորներ կկորցնի ներքաղաքական ասպարեզում:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երոխովը հայտարարել է, թե Իդլիբում իրավիճակի սրման պատճառով իր հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել:

Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կառլովը Անկարայում սպանվեց 2016 թ. դեկտեմբերին:

Փոխանցում է BBC-ն: