14.02.2020 12:18

Կորոնավիրուս. Չինաստանում համաճարակ է, բայց աշխարհում առայժմ հանգիստ է

Կորոնավիրուս. Չինաստանում համաճարակ է, բայց աշխարհում առայժմ հանգիստ է

Չինաստանի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը դանդաղ է աճում՝ չնայած Հուբեյ նահանգում հիվանդների թվի կտրուկ մեծացմանը: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Միակ բացառությունը Ճապոնիայի ափի մոտ կայանած զբոսանավն է, որտեղ 44 նոր դեպք է արձանագրվել: Նավի վրա վարակվածների թիվն արդեն հասել է 218-ի:

ԱՀԿ-ի տվյալներով՝ լուրջ փոփոխություններ չեն նկատվում նաև մահացածության և հիվանդության ծանրության մակարդակներում:

Չինաստանի սահմաններից դուրս առայժմ գրանցվել է վարակման 447  և մահվան ընդամենը երկու դեպք: Չինաստանում վարակման դեպքերն անցնում են 59 հազարից:

Փոխանցում է BBC-ն: