14.02.2020 12:49

Ֆրանսիայի կինոարվեստի ակադեմիայի խորհուրդը հրաժարական է տվել Պոլանսկու պատճառով

Ֆրանսիայի կինոարվեստի ակադեմիայի խորհուրդը հրաժարական է տվել Պոլանսկու պատճառով

Սեզար» հեղիանակավոր կինոմրցանակի կազմակերպիչը՝ Ֆրանսիայի կինեմատոգրաֆի արվեստի և տեխնոլոգիաների ակադեմիայի գործադիր խորհուրդը, ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, երբ Ռոման Պոլանսկու ֆիլմը այդ մրցանակին ներկայացնելու պատճառով զայրույթի ալիք է բարձրացել:

Ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Սպան և Լրտեսը» ֆիլմը «Սեզար» մրցանակի է ներկայացվել 12 անվանակարգերում: Հարյուրավոր դերասաններ, պրոդյուսերներ ու ռեժիսորներ կոչ են արել բոյկոտել ֆիլմը, մրցանակաբաշխությունը և պահանջել են բարեփուխումներ անցկացնել ակադեմիայում:

1977 թ. Ռոման Պոլանսկին ԱՄՆ-ում մեղադրվել է 13-ամյա ֆոտոմոդել Սամանտա Գեյմերի բռնաբարության մեջ: Ամերիկյան օրենքների համաձայն՝ նրան սպառնում էր մինչև 50 տարվա ազատազրկում: 1978 թ. Պոլանսկին գործարք էր կնքել արդարադատության հետ՝ իրեն մեղավոր ճանաչելով անչափահասի բռնաբարության մեջ: Դրանից հետո նա բանտում էր անցակացրել 42 օր, իսկ հետո փախել էր ԱՄՆ-ից՝ վախենալով, որ գործարքը կչեղարկվի:

Հետագայում Պոլանսկուն սեռական ոտնձգությունների մեղադրանք են ներկայացրել ևս մի քանի կանայք:

2017 թ. Պոլանսկին ստիպված էր հրաժարվել «Սեզար» մրցանակաբաշխության ժյուրին ղեկավարելու առաջարկից:

Փոխանցում է BBC-ն: