14.02.2020 13:22

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայում

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայում

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթանը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայում:

Նա հայտարարել է, թե ինքը տեղեկություն ունի « Ռուսաստանում և Ղազախստանում մեծածավալ կոռուպցիայի» և «Ղազախստանի ժողովրդից միլիարդավոր դոլարներ գողանալու» մասին:

Facebook-ում արված իր գրառման մեջ նախկին նախագահի թոռը պատմել է գազային պայմանագրի մասին, որով Ղազախստանի գազը կոպեկներով վաճառվում է «Գազպրոմին»:

«Ես վստահ եմ, որ եթե ժողովուրդը երկրի ներսում միավորվի իշխանության դեմ, ապա մեզ կհաջողվի պետությունը գլխիվայր շրջել: Ինչու գլխիվա՞յր: Քանի որ հատակից նոր սկիզբ է սկսվում»:

Կրտսեր Նազարբաևի խոսքով՝ հարազատներն իր վրա ճնշում են գործադրում, այդ թվում՝ մայրը՝ Դարիգա Նազարբաևան: Ինքը հայտնվել է «իր ընտանիքի ագահության և անկշտության կենտրոնում»:

Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Ռահատ Ալիևի որդին է: Ալիևը ինքնասպանություն է գործել ավստրիական բանտում: Երկար ժամանակ նա երկրում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, սակայն հետո սկսել է քննադատել գործող իշխանություններին:

Փոխանցում է euronews-ը: