14.02.2020 14:07

Չինաստանում 1,7 հազարից ավելի բուժաշխատողներ են վարակվել կորոնավիրուսով

Չինաստանում 1,7 հազարից ավելի բուժաշխատողներ են վարակվել կորոնավիրուսով

Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատողներ վարակվել են նոր կորոնավիրուսով, նրանցից վեցը մահացել են:

Այդ մասին ուրբաթ օրը մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՉԺՀ հիգիենայի և առողջապահության պետական կոմիտեի փոխնախագահ Ցզեն Իսինը:

«Փետրվարի 11-ի դրությամբ՝ ախտորոշվել է հիվանդության 1716 դեպք բուժաշխատողների շրջանում, նրանցից վեցը, ցավոք, մահացել են»,- ասել է նա:

Ցզեն Իսինը նաև նշել է, որ բուժանձնակազմի շարքերում վարակվածների թիվն աճում է:

Փոխանցում է tass.ru-ն: