14.02.2020 15:09

Մերձմոսկվայում ձերբակալվել է ԻՊ-ի ֆինանսիստը, որը 25 մլն ռուբլի էր հավաքել

Մերձմոսկվայում ձերբակալվել է ԻՊ-ի ֆինանսիստը, որը 25 մլն ռուբլի էր հավաքել

Մերձմոսկվայում ձերբակալվել է արգելված «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսիստներից մեկը, որն ահաբեկիչների կարիքների համար հավաքել էր ավելի քան 25 միլիոն ռուբլի, հաղորդել են ԱԴԾ-ից:

Գերատեսչությունում նշել են, որ մասնագետներին հաջողվել է պարզել ահաբեկիչների ֆինանսավորման սխեման և մեխանիզմները:

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչությանն աջակցելու հոդվածով, հնարավոր առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում: Գաղտնի գործող բջջի մյուս անդամների ճակատագրի վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում:

Անցյալ ամիս նույնպիսի մեղադրանքով Վորոնեժի դատարանը արմատական իսլամի հետևորդ ամբաստանյալին դատապարտեց ինը տարվա ազատազրկման: Նա ահաբեկիչներին 200 հազար ռուբլի էր փոխանցել:

Փոխանցում է ria.ru-ն: