14.02.2020 15:43

Բենկսին հարազատ քաղաքին «վալենտինկա» է նվիրել

Բենկսին հարազատ քաղաքին «վալենտինկա» է նվիրել

Բրիսթոլում փետրվարի 14-ի նախօրեին Բարթոն-Հիլ շրջանի շենքերից մեկի ճակատամասին հայտնվել է սթրիթ-արտի «ընդհատակյա» խորհրդավոր նկարիչ, քաղաքական ակտիվիստ և ռեժիսոր Բենկսիի նոր աշխատանքը:

«Վալենտինկայի» վրա աղջիկը պարսատիկով կրակում է ինչ-որ բանի, որը պայթում է, ու միջից կարմիր ծաղիկներ են դուրս գալիս:

Բարթոն-Հիլի բնակիչներն այս աշխատանքը տեսել են փետրվարի 13-ի վաղ առավոտյան: Իսկ հետո ամբողջ օրը մարդկային հոսքը չի դադարել այստեղ, այնքան, որ շենքի բնակիչներն արդեն սկսել են անհանգստանալ, թե գուցե պետք է պաշտպանեն արվեստի այս նմուշը, գրում է Guardian-ը:

Բենկսին ուրբաթ գիշերը իր Ինստագրամում հրապարակել է այս աշխատանքի լուսանկարը: Նա հաճախ այդ կերպ է հաստատում իր՝ այդ աշխատանքների հեղինակ լինելը:

Համարվում է, որ Բենկսին ծնվել է Բրիստոլում 1974 թ.: Նա 1990-ականներից զբաղվում է գրաֆիտիով և մինչև հիմա գերադասում է անանունություն պահպանել:

Փոխանցում է Interfax.ru-ն: