14.02.2020 16:05

Թուրքիան ուժեղացրել է Ռուսաստանի դեսպանատան անվատանգության միջոցառումները

Թուրքիան ուժեղացրել է Ռուսաստանի դեսպանատան անվատանգության միջոցառումները

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի անվտանգության միջոցառումները՝ սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման կապակցությամբ դեսպան Ալեքսեյ Երխովի հասցեին ստացվող սպառնալիքների պատճառով:

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է ռուսաստանյան դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:

«Այո, իսկապես, իրավիճակը վերջին շրջանում սրվել է: Այդ պատճառով, մեր խնդրանքով՝ թուրքական իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռք առել»,- ասել է նա:

Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են՝ ասելով. «Դեսպան, Անկարայում փողոց դուրս չգաս»:

«Մենք հասկանում ենք, որ դա գրող մարդիկ հազիվ թե գնան սպանելու, նրանք այդ կերպ իրենց զայրույթն են արտահայտում: Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի նստենք դրանց հետ»,- հավելել է մամուլի կցորդը:

Փոխանցում է tass.ru-ն: