15.02.2020 09:00

ԱՀԿ-ն պատճառներ չի տեսնում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու համար

ԱՀԿ-ն պատճառներ չի տեսնում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հայտնել է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու համար: Այդ մասին հայտնել է ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերել է Reuters-ը:

«Խորհուրդը, որը մենք ստացանք ԱՀԿ-ից, այն է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան Խաղերի չեղարկման կամ հետաձգման որեւիցե արտակարգ պլանների համար»,- ասել է Քոութսը:

Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: