15.02.2020 10:00

Ֆինանսապես ամենակայուն ֆուտբոլային ակումբները

Ֆինանսապես ամենակայուն ֆուտբոլային ակումբները

Ֆինանսապես ամենակայուն ֆուտբոլային ակումբն աշխարհի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն է։ Հաշվարկը կատարել է Soccerex ընկերությունը։

Վարկանիշային աղյուսակը կազմելիս փորձագետները օգտագործել են հինգ ցուցանիշ․ խաղացողների տրանսֆերային արժեքը, նյութական ակտիվները, դրամային միջոցները, սեփականատերերի ներդրումային ներուժը եւ զուտ պարտքը։

Այս ամենի հանրագումարում ՊՍԺ-ի դասիչը կազմել է 5,318։ Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (5,197), երրորդ տեղում՝ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (3,888)։

  1. ՊՍԺ՝ 5,318
  2. «Մանչեսթեր Սիթի»՝ 5,197
  3. «Բավարիա»՝ 3,888
  4. «Տոտենհեմ»՝ 3,441
  5. «Ռեալ»՝ 3,336
  6. «Արսենալ»՝ 3,15
  7. «Չելսի»՝ 2,893
  8. «Լիվերպուլ»՝ 2,616
  9. «Յուվենտուս»՝ 2,195
  10. «Բորուսիա Դորտմունդ»՝ 2,154
  11. «Աթլետիկո Մադրիդ»՝ 2,049
  12. «Բարսելոնա»՝ 2,036
  13. «ՌԲ Լայպցիգ»՝ 1,949
  14. «Հոֆենհայմ»՝ 1,922
  15. «Գուանչժոու Էվերգրանդ»՝ 1,853
  16. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1,743
  17. «Նապոլի»՝ 1,67
  18. «Լոս Անջելես»՝ 1,657
  19. «Բայեր Լեւերկուզեն»՝ 1,551
  20. «Մոնակո»՝ 1,443