15.02.2020 10:55

Մոհամեդ Սալահը՝ «Լիվերպուլի» լավագույն խաղացող

Մոհամեդ Սալահը՝ «Լիվերպուլի» լավագույն խաղացող

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն այս մրցաշրջանում երկրորդ անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող։ Հունվարին Սալահը մասնակցել է վեց հանդիպման, խփել երեք գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։

«Երջանիկ եմ ստանալ այս մրցանակը։ Բայց ավելի կարեւոր է հաղթել բոլոր հանդիպումներում եւ շարունակել նույն ոգով»,- Սալահի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Սալահն այս մրցաշրջանում լավագույնն էր ճանաչվել նաեւ 2019թ․ օգոստոսի հանդիպումների արդյունքում։