15.02.2020 11:30

Վալվերդեն նախընտրում է տեղափոխվել Ավստրալիա

Վալվերդեն նախընտրում է տեղափոխվել Ավստրալիա

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ գլխավորելու հնարավորության մասին:

«Ինձ հաճախ են հարցնում՝ արյո՞ք ես կցանկանամ աշխատել Պրեմիեր լիգայում: Ես պատասխանում եմ, որ կնախընտրեի տեղափոխվել Ավստրալիա:

Աշխատանքային կարիերան հավերժ շարունակվել չի կարող, և ես հիմա ցանկություն ունեմ ապրել անսովոր վայրերում»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2017-2020 թվականներին: Իսպանիայի չեմպիոնը Վալվերդեին պաշտոնանկ է արել այս տարվա հունվարին: