15.02.2020 10:30

Էմերին կարող է վերադառնալ «Սևիլիա»

Էմերին կարող է վերադառնալ «Սևիլիա»

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, հնարավոր է, պայմանագիր կնքի իր նախկին թիմի՝ «Սևիլիայի» հետ:

AS-ի հաղորդմամբ՝ «Սևիլիայի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգիի աշխատանքից և մտադիր է առաջիկայում պաշտոնանկ անել իսպանացի մասնագետին:

Ունաի Էմերին «Սևիլիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2013-2016 թվականներին: Էմերիի գլխավորությամբ «Սևիլիան» 3 անգամ դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Էմերին «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է 2019 թվականի նոյեմբերին: