15.02.2020 12:04

ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» 2 տարով հեռացրել է Չեմպիոնների լիգայից

ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» 2 տարով հեռացրել է Չեմպիոնների լիգայից

ՈւԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, տեղեկացնում է The Telegraph-ը:

«Մանչեսթեր Սիթին» ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար առաջիկա 2 մրցաշրջաններում չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային: Մանչեսթերյան ակումբը նաև 30 միլիոն եվրո տուգանք կվճարի ՈւԵՖԱ-ին:

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

Ավելի վաղ Եվրոպայի առաջատար առաջնությունները ներկայացնող բազմաթիվ ակումբների ղեկավարներ կոչ էին արել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ստուգել «Մանչեսթեր Սիթիի» ներկայացրած ֆինանսական փաստաթղթերը: