15.02.2020 13:08

Ֆոնսեկա. Հնարավոր է՝ փոփոխություններ լինեն «Ռոմայի» մեկնարկային կազմում

Ֆոնսեկա. Հնարավոր է՝ փոփոխություններ լինեն «Ռոմայի» մեկնարկային կազմում

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտածում է թիմի մեկնարկային կազմում փոփոխություններ կատարելու մասին:

«Մեզ սպասվում է մրցաշրջանի ամենադժվար հանդիպումը: «Ատալանտայի» դեմ խաղը շատ կարևոր է «Ռոմայի» համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք ու 3 միավոր վաստակենք:

Հնարավոր է՝ փոփոխություններ լինեն մեկնարկային կազմում, սակայն մեր մարտական տրամադրվածությունն ու հաղթական ոգին կմնան անփոփոխ»,- Ֆոնսեկայի խոսքը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23:45-ին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Ռոմայի» հայտացուցակում: