15.02.2020 13:30

Բունդեսլիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը

Բունդեսլիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է մրցաշարի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Բունդեսլիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Ստացած ձայների թվով 19-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյից և «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց: 

Բունդեսլիգայում Հոլանդը մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ: