16.02.2020 09:00

ԵԱ․ Հայաստանի 4 ըմբիշներ շարունակում են պայքարը բրոնզե մեդալների համար

ԵԱ․ Հայաստանի 4 ըմբիշներ շարունակում են պայքարը բրոնզե մեդալների համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներ կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար։

61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար կմրցի հույն Գեորգիոս Պիլիդիսի եւ Բելառուսի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովի զույգի հաղթողի հետ։

92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։

125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար կպայքարի ավստրիացի Յոհանես Լուդեշերի եւ ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի դիմակայության հաղթողի հետ։

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի գերմանացի Լարս Շեֆլեի հետ եւ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա։

Հիշեցնենք, որ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանն ու 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտերում պարտություն են կրել։