16.02.2020 11:02

Ալիսոն. Մենք պարզապես ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում

Ալիսոն. Մենք պարզապես ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը կիսվել է Պրեմիեր լիգայում իր ակնկալիքներով.

-Մենք ուզում ենք տիտղոս նվաճել, այնպես որ պետք է հաղթենք: Մենք պարզապես ցանկանում ենք խաղալ այնպես, որպեսզի յուրաքանչյուր խաղում հաղթենք: Նախորդ խաղերում եղածը մեզ  չի հետաքրքրում: Պետք է կենտրոնանանք մեր խաղի որակի վրա: Մենք ունենք հիանալի թիմ՝ հիանալի խաղացողներով, ովքեր պատրաստ են ցանկացած պահի փոխարինել միմյանց: Օրինակ՝ Ադրիանը. երբ ես վնասվածք ստացա, նա իսկապես շատ լավ խաղաց, – դարպասապահի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

-Մենք այս անգամ հաճույք ենք ստանում մեր խաղից, քանի որ հիանալի է մրցաշարային աղյուսակի ամենավերևում գտնվելը: Մենք աշխատում ենք հնարավորինս երկար մնալ այնտեղ,- հավելել է դարպասապահը: