16.02.2020 11:30

Պոչետինոն կարող է աշխատանքի վերադառնալ ԱՊԼ-ում

Պոչետինոն կարող է աշխատանքի վերադառնալ ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Սիթին» գլխավորելու նոր թեկնածու է հայտնվել:

Ինչպես հայտնում է Dailymail-ը, «քաղաքայինների» ղեկը կարող է ստանձնել Մաուրիսիո Պոչետինոն: Արգենտինացի մասնագետը նախորդ տարի լքել էր «Տոտենհեմը»:

«Մանչեսթեր Սիթիին» երկու մրցաշրջանով զրկել են Չեմպիոնների լիգային մասնակցելուց, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի Պեպ Գվարդիոլան լքի ակումբը:

Ակումբում սկսել են ակտիվորեն փնտրել նոր մարզիչ, որը կփոխարինի Պեպ Գվարդիոլային: