16.02.2020 12:30

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյանի պաշտոնական էջը

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյանի պաշտոնական էջը

«Բարսելոնայի»՝ Թվիթերի պաշտոնական էջը հաքերական հարձակման է ենթարկվել: Կատալոնական ակումբի էջում գրառում է կատարվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին.

«Մենք մի քանի անձնական հաղորդագրություն ենք կարդացել: Ամենայն հավանականությամբ, Նեյմարը վերադառնում է»,- ասվում է ակումբի «տարածած» հաղորդագրության մեջ: 

Ավելի ուշ, «Բարսելոնան» կարողացել է վերականգնել էջերը. 

«Բարսելոնայի»՝ «Թվիթերի» էջերը կոտրվել են: Բոլոր հաղորդագրությունները հեռացվել են: «Բարսելոնան» կիվերանվանգության հետաքննություն կանցկացնի ու կուսումնասիրի ամեն բան, որպեսզի խուսափի նման միջադեպերից ու լավագույն ծառայությունը երաշխավորի մեր երկրպագուների ու գործընկերների համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականին: Տրանսֆերի արժեքը ռեկորդային՝ 222 մլն եվրո է կազմել:Նախորդ տարվա ամռանը հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից ու վերադառնալ Կատալոնիա: